Այս աստիճանի անտարբերություն, անգործություն որքա՞ն կարելի է հանդուրժել. Անահիտ Բախշյանն ահազանգում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն այսօր նման գրառում էր կատարել.

«Տարվա լավագույն մարզպետ ճանաչված պարոն Ղահրամանյան, արդեն երրորդ անգամ Զվարթնոց օդանավակայանից Երևան բերող ճանապարհի Արմավիրի մարզի տարածքի աղբավայրերի մասին են աղաղակում քաղաքացի Զարուհի Մուրադյանի հրապարակած լուսանկարները: Լավ, այս աստիճանի անտարբերություն, անգործություն որքա՞ն կարելի է հանդուրժել: Պարոն մարզպետ, պահանջում ենք վերացնել Երևանի մուտքի ճանապարհի աղբը»:

ArmLur.am-ն այս հարցի շուրջ զրուցեց Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ:

-Պարո՛ն Ղահրամանյան տեղյա՞կ եք, որ Ձեր մարզում նման դեպք է արձանագրվել:

-Այս պահին նման տեղեկություն չունեմ, վաղն առավոտյան շուտ կճշտեմ, և եթե այդ տարածքը լինի Արմավիրի մարզում հրատապ կկարգավորենք հարցը:

զրուցեց Տաթև Հարությունյանը




Լրահոս