
Հիլարի Քլինթոնն այսօր ԱՄՆ-ի միակ առաջին տիկինն է, ով ընտրվել է ամերիկյան Սենատում և գլխավորել է պետքարտուղարությունը, իսկ նախորդ ընտրությունների ընթացքում պարտվել է Բարաք Օբամային:
Սա 67-ամյա Քլինթոնի երկրորդ փորձն է երկրի նախագահ ընտրվելու համար: Նա ներկայումս ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի հավանական թեկնածուներից ամենահնարավոր լիդերն է համարվում: Նրա ակտիվ քարոզչությունն արդեն սկսվել է: