Հայկական պատվիրակությունը չպետք է թույլ տար, որ այդ երկու բանաձևերը քննարկվեին ԵԽԽՎ օրակարգում. Անդրանիկ Մանուկյան. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ուկրաինան այն երկրներից է, որի պատվիրակներից չորսը մասնակցել էին ԵԽԽՎ-ի այս տարվա ձմեռային նստաշրջանին եւ կողմ էին քվեարկել հակահայկական զեկույցներին: Այս փաստի համար Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը սուր քննադատության ենթարկվեց նաեւ մեր կողմից: Բայց երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Մանուկյանն ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ ԵԽԽՎ-ում Ուկրաինայի պատվիրակները 12-ն են, որոնցից այդ չարաբաստիկ նիստին մասնակցել են միայն 4-ը: Սակայն առավել ուշագրավը Մանուկյանի հետեւյալ դիտարկումն էր. «Հայկական պատվիրակությունը չպետք է թույլ տար, որ այդ երկու բանաձեւերը քննարկվեին կոմիտեների նիստերում, հետո մեծ օրակարգում: Որ ադրբեջանցիներին մեղադրում են խավիարական դիվանագիտության մեջ, կամ խավիարով առնելու մեջ, դուք էլ փորձեիք ուրիշ միջոցներով շահագրգռել, համոզել, որ հակահայկական հարցերը չմտնեն օրակարգ: Երբ բանը բանից անցնում է, դիվանագետներին մասնակից են դարձնում եւ ողջ մեղքը բարդում են դիվանագետների վրա»»:

Անդրանիկ Մանուկյանի հետ հարցազրույցը՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս