Երբ համախմբվում են լրագրողները. տրվել է նոր նախաձեռնության մեկնարկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Զանգվածային լրատվական միջոցներում հոդվածների կամ տեսանյութերի միջոցով բարձրաձայնվող խնդիրները հաճախ անհրաժեշտ արդյունք չեն տալիս: Համախմբվելով` լրագրողներն ավելի ազդեցիկ կարող են դարձնել իրենց ձայնը, կարող են ավելի օգտակար լինել հանրության տարբեր շերտերին: Անհրաժեշտ է նպաստել լրագրողական հանրության միասնական դիրքորոշումների ձևավորմանը` հասարակական հնչեղություն ստացած դրական ու բացասական դեպքերի ու երևույթների առնչությամբ: Անհրաժեշտ է նաև միավորվել` հանրօգուտ ակցիաների ու միջոցառումների անցկացման համար: Հաշվի առնելով վերոնշյալը` լրագրողները հռչակում են քաղաքացիական նախաձեռնության մեկնարկը: Նախաձեռնությունն անվանվում է “Հայ լրագրողներ”: 
Այն ապաքաղաքական նախաձեռնություն է, օժտված է լիիրավ անկախությամբ, գործում է ՀՀ սահմանադրության և օրենքի պահանջներին համապատասխան: Նախաձեռնությունը բաց է բոլոր լրագրողների համար` անկախ քաղաքական կողմնորոշումից: Նախաձեռնությունը պատրաստ է համագործակցել բոլոր այն քաղաքական գործիչների, գործարարների, կազմակերպությունների (այդ թվում` պետական մարմինների) հետ, որոնք այդ համագործակցության մեջ քաղաքական նպատակներ չեն հետապնդի:
Նախաձեռնող խումբ` Գևորգ Խաչատրյան
Ժիրայր Գրիգորյան
Սամվել Ավագյան
Սուրեն Արեենց
Վանիկ Էլիզբարյան
Փայլակ Ֆահրադյան
“Հայ լրագրողներ” նախաձեռնության հայտարարությունը




Լրահոս