Կրկին «ոսկե զավակ» «փաթեթով» նշանակված դատավորների մեջ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրերս Սերժ Սարգսյանի կողմից «փաթեթով» նշանակված դատավորների մեջ, պարզվում է, եւս մեկ «ոսկե զավակ» կա: Բանն այն է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության նախկին քննիչ Հեկտոր Սարդարյանի որդին՝ Արսեն Սարդարյանը, նշանակվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Ի դեպ, «Ժողովուրդ»-ը դեռեւս 2015-ի հունվարի 16-ին գրել էր, որ Հեկտոր Սարդարյանի որդին, որը, ինչպես հայրը, քննիչ էր աշխատում, որոշել է դառնալ դատավոր: Ինչպես տեսնում ենք՝ այս գործը հաջողվեց «գլուխ բերել» մեկ տարում: Չսխալվեցինք»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս