
Փետրվարի 6-ին, ժամը 03.21-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում այրվում է անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում է Սևանի փողոցի 9-րդ նրբանցքի տներից մեկին հարակից ծածկը:
Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 03.46-ին, մարվել՝ 04.25-ին: Այրվել է ծածկը (20 քմ) և վառելափայտ (մոտ 0,5 քմ):