Թայվանում օջախի 17 կմ խորությամբ և 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Զոհերի թիվն աճել է՝ հասնելով 6-ի: Ավելի վաղ հաղորդվել է 4 զոհի մասին:
Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ բացառված չէ, որ զոհերի թիվը կարող է աճել:
Ամենից շատ տուժել է Թայնան քաղաքը: Մի քանի շենք ամբողջովին փլուզվել է, այդ թվում բազմահարկանի բնակարանային համալիրը, որը բառացիորեն թեքվել է կողքի: Երկրաշարժը զգացվել է ամբողջ կղզում:
Բացի այդ, կղզում առանց լույսի է մնում մոտ 6 հազար ընտանիք:
Լուսանկարները՝ AJ+ հեռուստաալիքի թվիթերյան էջից.