Ռազմաբազայի ղեկավարությունը պետք է կարողանա կարգուկանոն հաստատել. Սուքիաս Ավետիսյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Սերգեյ Սուդնիկովը Հունվարի 31-ի կեսգիշերին ոչ սթափ վիճակում անդադար թակել էր Գյումրի քաղաքի բնակիչ Ռուզաննա Երանոսյանի տան դուռը եւ պահանջել այն բաց անել: Տանտիրուհին ահազանգել էր ոստիկանություն, որտեղ էլ հայտնի էր դարձել, որ ռուս զինծառայողը հարբած է եղել եւ իր ընկերոջ տուն գնալու փոխարեն Երանոսյանների տուն է գնացել: Բայց Գյումրիում վախի մթնոլորտ էր ձեւավորվել:

2015թ.-ի հունվարի 12-ին ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից Ավետիսյանների ընտանիքի սպանությունից հետո գյումրեցիներն անվտանգության երաշխիքներ էին պահանջում, սակայն, ինչպես նկատում ենք դեպքից մեկ տարի անց, դեռեւս գյումրեցիների մտավախությունը չի անցել, եւ այս դեպքը թերեւս կատարվածի վառ ապացույցն է:

Ստեղծված իրավիճակի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի հետ, ով ծագումով գյումրեցի է:

-Այստեղ լուրջ խնդիր ունի ռազմաբազան, այսինքն՝ ռազմաբազայի ղեկավարությունը պետք է կարողանա կարգուկանոն հաստատել:

-Իսկ Դուք ի՞նչ եք պատրաստվում անել:

-Առիթ եղել է, ճիշտ է՝ եղել եմ Երեւանում, բայց փորձել եմ հասկանալ, թե ինչ է կատարվել: Խոսել եմ բազայի ներկայացուցիչների հետ, փորձել եմ ավելի մանրամասն պարզաբանումներ ստանալ, ընդամենը եղել է զուտ կենցաղային հարց: Վատ է, որ զինծառայողն այն աստիճան հարբած է եղել, որ նման բան է արել, եւ իրենք պետք է կարողանան այդպիսի խնդիրները բացառել:

Քնար Մանուկյան




Լրահոս