Պուտինը չի պատասխանում Էրդողանի զանգերին. Էրդողանի մամուլի քարտուղար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը բողոքել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը անտեսում է Էրդողանի զանգերը: Վերջին անգամ Թուրքիայի նախագահը փորձել է կապ հաստատել ՌԴ նախագահի հետ հունվարի 29-ին, գրում է Lifenews-ը:

«Այդ օրը Ռուսաստանը կրկին խախտել է Թուրքիայի օդային տարածքը, որից հետո նախագահ Էրդողանը փորձել է կապ հաստատել Վլադիմիր Պուտինի հետ, սակայն Կրմելում չեն արձագանքել զանգին»,-Էրդողանի մամուլի քարտուղարի խոսքն է մեջբերում թուրքական Anadolu գործակալությունը:

Հաջորդ օրը ՌԴ ՊՆ-ն արձագանքել է թուրքական կողմի մեղադրանքներին՝ դրանք «անհիմն քարոզչություն» անվանելով:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան  




Լրահոս