Քյոլնում կառնավալի ժամանակ սեռական ոտնձգության 22 դեպք է գրանցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քյոլնում` կառնավալի պաշտոնական բացման օրը, կանանց նկատմամբ սեռական ոտնձգության 22 դեպք է գրանցվել: Այս մասին հայտնել են քաղաքի ոստիկանությունում: Դեպքերից մեկի ժամանակ տեսախցիկի առջև ոտնձգություն է իրականացվել թղթակցի նկատմամբ:

BBC-ի տեղեկությունների համաձայն՝ ոստիկանությունը 190 մարդու է բերման ենթարկել:

2016թ.-ի սկզբին գերմանական Քյոլնում Ամանորի նախաշեմին տեղի բնակչուհիները փախստականների կողմից հարձակման էին ենթարկվել: Այդ ժամանակ ոստիկանություն էին դիմել քաղաքի ավելի քան 100 բնակչուհի:




Լրահոս