
Հունիսի 8-11 երեկոյան ժամերին հատկապես Շիրակում, Լոռիում և Տավուշում սպասվում են հորդառատ, ամպրոպային բնույթի անձրևներ, հնարավոր է նաև կարկուտ: Հունիսի 08-11-ին շրջանների զգալի մասում, 12-ին հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին` արևմտյան 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 12-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով: Երևանում՝ hունիսի 08-11-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Հունիսի 12-ին տեղումների հավանականությունը փոքր է: