
Լոնդոնի «Չելսի»-ն Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ բանակցություններ է վարում. հայտնում է Daily Express-ը:
Այս շաբաթ Կոնտեն կհանդիպի լոնդոնյան ակումբի ներկայացուցիչների հետ՝ անցկացնելով բանակցությունների առաջին փուլը: Սպասվում է, որ կողմերը կշարունակեն բանակցությունները և պայմանագիր կստորագրեն մինչև Եվրո-2016-ի ավարտը:
Չնայած ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ բանակցությունները կսկսվեն միայն մրցաշրջանի ավարտից հետո: