
ԱՄՆ-ում կինը շներին բաց է թողել լրագրողի վրա, երբ նա փորձել է հարցազրույց անցկացնել խնջույքի ժամանակ սպանված 16-ամյա աղջկա մոր հետ:
“Ի՞նչ եք զգում”,- հարցրել է լրագրողը սպանվածի մորը: Նրա դստերը սպանել էին օրեր առաջ։ Կինը պատասխանի փոխարեն սկսել է բղավել, որ իրեն հանգիստ թողնեն։ Մի րոպե անց նա քար է նետել օպերատորի վրա, այնուհետև նկարահանող խմբի ուղղությամբ բաց է թողել շներին։ Կենդանիները նախ հարձակվել են օպերատորի վրա, ապա լրագրողի: