Մարզպետի արձագանքը` Անահիտ Բախշյանի հայտարարությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն տեղեկացրել էր, որ Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը դիմել է Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին` պահանջելով վերացնել Արմավիրի մարզից Երևան մուտք գործող ճանապարհի աղբը:

Այսօր Armlur.am-ը կրկին զրուցեց Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ Զվարթնոց օդանավակայանից Երևան բերող ճանապարհին գոյացած աղբակույտի հետ կապված:

-Պարո՛ն Մարզպետ, որևէ քայլ ձեռնարկե՞լ եք՝ վերացնելու աղբավայրը:

-Այո, արդեն առավոտյան շուտ հրատապ զբաղվում ենք այդ հարցով: Նախկինում շինարարություն է եղել այդ վայրում և աղբի գոյացման պատճառը դա է, ինչևէ հրատապ զբազվում ենք այդ հարցով, և այսօր ամբողջովին կմաքրվի տարածքը:

Տաթև Հարությունյան




Լրահոս