
Vesti-ն գրում է, որ Samsung ընկերությունը Galaxy S4 սմարթֆոնի համար թողարկել է անլար լիցքավորման հավաքածու: Մարտկոցում էներգիան կուտակվում է էլեկտրամագնիսական ինդուկցիայի միջոցով: ԱՄՆ-ում Wireless Charging Pad տակդիրը կարելի է պատվիրել 50 դոլարով: Եվ քանի որ Galaxy S4-ը չունի մոդուլ, որը թույլ կտա նրան լիցքավորվել “օդով”, սարքի տերերը ստիպված կլինեն 40 դոլարով ձեռք բերել նաև Wireless Charging Cover պլաստիկ պատյանը: Այն կթողարկվի սև և սպիտակ լուծումներով: Ողջ հավաքածուն կարժենա 90 դոլար: