
«Բետիս»-ի կիսապաշտպան Ռաֆայել վան դեր Վարտը կարող է դառնալ Չինաստան տեղափոխված հերթական աստղային խաղացողը: Ինչպես հայտնում է AS-ը, 32-ամյա հոլանդացին չինական ակումբներից մեկից շռայլ առաջարկ է ստացել:
Նշվում է, որ ֆուտբոլիստի եկամուտը ներկայինից կրկնակի բարձր է լինելու, իսկ «Բետիս»-ն էլ ֆուտբոլիստի համար դրամական փոխհատուցում կստանա: Ընթացիկ մրցաշրջանում Վան դեր Վարտն Իսպանիայի առաջնությունում անցկացրել է 7 հանդիպում և դարձել երկու գոլի հեղինակ: