Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Դիարբեքիր քաղաքի կենտրոնում զինված բախումներ են ընթանում քուրդ ակտիվիստների և թուրք զինծառայողների միջև: Ծանր գնդացիր և հրետանի են կիրառել:
Ականատեսների խոսքով՝ կրակոցների ձայները լսելի են ողջ քաղաքում: Բախումների վայրում շտապօգնության, ոստիկանության մեքենաներ են հավաքվել, բախումների հետևանքով կան վիրավորներ, փոխանցում է «Ռոսիա 24»-ը:
Վերջին ամիսներին Դիարբեքիրում մարտեր են ընթանում թուրքական բանակի և Քրդական աշխատավորական կուսակցության միջև: 70 հազար բնակչից իրենց բնակավայրերն են լքել 50 հազար մարդ:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան