Ինձ ոչ մեկ ոչ մի բան չի ասել. Սարգիս Սահակյանը՝ իր հնարավոր պաշտոնանկության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ՀՀԿ-ի ներսում պաշտոնների բաշխման հարցում որոշ հստակեցում կա: Մասնավորապես, Արագածոտնի մարզպետի պաշտոնում, հնարավոր է, նշանակվի Արագածոտնի նախկին մարզպետ Գաբրիել Գյոզալյանը, իսկ ՀՅԴ-ին բաժին հասնելիք մյուս մարզը կարող է լինել Շիրակը կամ Սյունիքը:

Armlur.am-ի հարցին՝  ըստ տեղեկությունների` շուտով Ձեզ ազատելու են պաշտոնից, Սահակյանը հայտարարեց. «Ես նման խոսակցությունները չեմ մեկնաբանում, ինձ ոչ մեկ ոչ մի բան չի ասել»:

Տաթև Հարությունյան




Լրահոս