
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Դիարբեքիրում կրկին բախումներ են տեղի ունեցել քրդերի և թուրքերի միջև: Քաղաքի կենտրոնական այգում ցուցարար քուրդ կանայք կոչ են անում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վերջ դնել քաղաքում տեղի ունեցող բռնություններին. փոխանցում է Haberler-ը:
Բողոքի ցույցերը կազմակերպել է «Խաղաղության համար կանանց նախաձեռնություն» հասարակական կազմակերպությունը:
«Մենք կողմ ենք օրենքին և արդարությանը: Էրդողա՛ն, կանգ առ: Բավական են զոհերն ու ավերվածությունները»,-գրված է ցուցարարների պաստառների վրա:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան