Իրար բախված և օվկիանոսն ընկած ինքնաթիռների ղեկին տարեց մարդիկ են եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոս Անջելեսում միմյանց բախված թեթև շարժիչով ինքնաթիռների ղեկին տարեց մարդիկ են եղել. փոխանցում է Fox News-ը:

Ինքնաթիռները բախման հետևանքով ընկել են Խաղաղ օվկիանոսը:

Ինքնաթիռներից մեկում 61 և 81-ամյա տղամարդիկ են եղել, երկրորդ ինքնաթիռի ղեկին՝ 72-ամյա կին:

Նշվում է, որ հայտնաբերվել է ինքնաթիռներից մեկի տեղեկամատյանը: Բախման պատճառները դեռևս հայտնի չեն, որոնողական աշխատանքները շարունակվում են:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան      




Լրահոս