Պաշտոնական Դամասկոսը խոստանում է դագաղների մեջ տուն վերադարձնել անկոչ զինծառայողներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիայի արտաքին գործերի նախարար Վալիդ Մուալեմը խոստացել է, որ օտարերկրացի զինծառայողներին, ովքեր մասնակցում են Սիրիայում ցամաքային օպերացիային առանց պաշտոնական Դամասկոսի հրավերի, «կվերադառնան տուն դագաղների մեջ»: Այս մասին նա հայտարարել է փետրվարի 6-ին մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է Associated Press-ը:

Նման հայտարարությամբ Վալիդ Մուալեմն արձագանքել է Բահրեյնի հայտարարությանը, որը, հետևելով Սաուդյան Արաբիայի օրինակին, հայտարարել է, որ պատրաստվում է զորքեր ուղարկել Սիրիա՝ ԻՊ դեմ պայքարի համար:

«Առանց սիրիական կառավարության թույլտվության՝ Սիրիայի տարածք ցանկացած ռազմական ներխուժում կընդունվի որպես ագրեսիա: Նրանք (օտարերկրացի զինծառայողները) կվերադառնան տուն փայտե դագաղների մեջ»,-հայտարարել է Սիրիայի ԱԳՆ ղեկավարը:

Հիշեցնենք, որ օրերս Սաուդյան Արաբիան հայտարարել էր, որ պատրաստվում է մասնակցել Սիրիայում ցամաքային օպերացիային:




Լրահոս