Առաջին տեղում իմ անձնական կյանքն է. Սուսաննա Պետրոսյանը` ընտրյալի ու իր բռնած դժվար ուղու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Սուսաննա Պետրոսյանն աշխատում է իր նոր երգի վրա, որի հեղինակը Նիկ Եգիբյանն է: Ստեղծագործությունն այժմ գործիքավորման փուլում է, չի բացառվում, որ դրա հիման վրա նկարահանվի նաեւ տեսահոլովակ: «Հազվադեպ երեւույթ է, որ Նիկը հայերեն երգ գրի: Պատրաստվում եմ ձայնագրմանը»,-«Ժողովուրդ»-ին պատմեց Սուսաննան:

10955592_620315658068966_4819635788030643792_n

Նա այժմ դասավանդում է Երեւանի Էստրադային եւ ջազային արվեստի պետական քոլեջում, ինչպես նաեւ դպրոցում: Այդ գործընթացը, երգչուհու խոսքով, մեծ էներգիա եւ ժամանակ է խլում իրենից: Ամեն դեպքում, «Հայ սուպեր-սթար 1»-ի հաղթողը նշեց, որ եթե ինքը որեւէ երաժշտական նախագծի մասնակցելու հետաքրքիր հրավեր ստանա, կընդունի այն:

12670135_990807314333668_8522038144980509652_n

Մեր այն հարցին, թե ինչպես ստացվեց, որ այն աղջնակը, որի ապագայի հետ ժողովուրդը մեծ հույսեր էր կապում, մի պահ, կարծես, կանգ առավ, եւ արդյոք պատճառը միայն ֆինանսական խնդիրներն են, Սուսաննան պատասխանեց. «Նախ` ես չեմ ներկայացնում այնպիսի երաժշտություն, որը կարելի է, այսպես ասած, հաճախակի «պտտեցնել»: Մի պահ եղավ, որ քիչ էի գործում ֆինանսական խնդրի պատճառով: Չնայած ունեցել եմ առաջարկներ, դրանք հիմնականում մերժել եմ. երբեւիցե չեմ ցանկացել համագործակցության գնալ պրոդյուսերների հետ: Ուզեցել եմ ամեն ինչ փորձե,լ ինքս անել: Բացի այդ` միշտ չէ, որ հովանավորները ուղղակի հովանավորչություն են անում…»:

10291798_506868816080318_2984799069553251125_n

«Այսինքն` պրոդյուսերները, հովանավորները առաջարկել են համատեղ աշխատանքի պայմաններ, որոնք այնքան էլ ձեր սրտով չեն եղե՞լ»,-հարցրինք մենք: «Ինձ ինչ-որ անհեթեթ առաջարկներ չեն արվել, բայց լսել եմ, որ հաճախ են նման բաներ լինում, ես էլ աշխատում եմ հեռու մնալ այդ ամենից: Հասկանում եմ, որ ինչ անում եմ` իմ ջանքերով եմ անում: Դժվար ուղի է, բայց հարմար է»,-պատասխանեց նա` այնուամենայնիվ հավելելով, որ ինքը չի ասում, թե երբեք չի աշխատի որեւէ պրոդյուսերի հետ. ամեն բան կախված է առաջարկից եւ պայմաններից:

11695994_679509772149554_6194240415598071829_n

Սուսաննայի հետ մենք զրուցեցինք նաեւ նրա անձնական կյանքից: Երգչուհին պատմեց, որ երկար ժամանակ է, ինչ ինքն իրեն նվիրել է անձնական կյանքին. «Հիմա փորձում եմ այն համատեղել գործնականի հետ, բայց, իհարկե, առաջին տեղում իմ անձնականն է»,-ասաց նա:  Սուսաննան խոստովանեց, որ իր ծրագրերը, այդ թվում` գործնական հարցերը, առաջինը քննարկում է ընտրյալի հետ. «Իհարկե, ես գիտեմ, որ նա այդքան էլ չի սիրում այս ասպարեզը, բայց, ամեն դեպքում, սիրում է երաժշտությունը, սիրում է ինձ` նաեւ որպես երգչուհի, եւ ինձ համար կարեւոր է նրա կարծիքը»:

Իսկ մեր հարցին, թե արդյոք Սուսաննայի սիրելին նրա առջեւ երբեւէ դրել է արգելքներ, երգչուհին պատասխանեց. «Ո՛չ, մենք մեկ անգամ խոսեցինք այդ հարցերի շուրջ եւ փոխհամաձայնության եկանք»:

Աննա Բաբաջանյան




Լրահոս