«Ազատություն»-ը գրում է. Սահմանադրական հանրաքվեն կազմակերպվեց առանց ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ հանձնարարականների ուղղությամբ որևէ նշանակալի քայլ կատարելու` ամրապնդելու համար ընտրական գործընթացի հանդեպ հասարակության վստահությունը»,- փաստում է ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ հանրաքվեի փորձագիտական խմբի վերջնական զեկույցը:
Դրանում նաև հիշեցվում է՝ այդ հանձնարարականների թվում են ընտրողների ցուցակների ճշգրտման բարելավումը, քարոզարշավի ընթացքում հանրային միջոցների չարաշահման կանխարգելումը, բողոքարկման մեխանիզմների արդյունավետության ու ընտրախախտումների համար պատասխանատվության բարձրացումը:
Եվրոպացի դիտորդները նշում են. «Մտահոգություն է առաջացնում հնարավոր շահարկման այն փաստը, որ ընտրողների ցուցակներում ընդգրկված են արտերկրում ապրող բազմաթիվ մարդկանց անուններ, ովքեր իրավասու են քվեարկել միայն այն դեպքում, եթե ֆիզիկապես գտնվեն երկրում: Քաղաքական կուսակցությունները և քաղաքացիական հասարակությունը վերահաստատել են իրենց վաղեմի առաջարկությունը՝ հասարակական ստուգման համար հանրությանը ներկայացնել քվեարկած անձանց ցուցակները, որը կարող է ծառայել երաշխիք՝ ընդդեմ ընտրախախտումների։ Իշխանությունների շարունակվող դժկամությունը՝ քննարկել այս և այլ հնարավոր երաշխիքները կանխարգելելու շահարկումները, խարխլում է հասարակության վստահությունը ընտրական գործընթացի նկատմամբ»:
Մանրամասները` այստեղ