
Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հինգերորդ անգամ անընդմեջ ճանաչվել է Լեհաստանի լավագույն ֆուտբոլիստ, որը համարվում է ռեկորդ:
Հարցումը կատարվել է լեհական հայտնի Piłka Nożna ամսագրի կողմից: Մինչ Լևանդովսկին, ռեկորդը պատկանում էր Էբի Սմոլյարեկին, ով Լեհաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվել էր երեք անգամ անընդմեջ:
«2015 թվականը հիանալի տարի էր: Կարծում եմ` 2016-ը նույնպիսին կլինի և «Բավարիա»-ի ու Լեհաստանի հավաքականի հետ ևս մեկ հաջողություն կտոնեմ», – ասել է 27 ամյա ֆուտբոլիստը: