Իրանն ակնկալում է 5 անգամ մեծացնել Հայաստան գազի մատակարարումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանն էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարության շրջանակներում դիտարկում է Հայաստան գազի արտահանումը հինգ անգամ մեծացնելու հավանականությունը: Այս մասին կիրակի  հայտարարել է Իրանի գազի արտահանման հարցերով ազգային ընկերության տնօրեն Ալիրեզա Ալիրեզա Կամելին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

««Անգամ, համատեղ համաձայնագրի հիման վրա (Իրանի և Հայաստանի միջև)  հնարավորություն կա մեծացնել գազի մատակարարումները մինչև օրական հինգ միլիոն խորանարդ մետր»,- Mehr-ը մեջբերում է Կամելիի խոսքերը:

Լրատվամիջոցը նշում է, որ ներկայումս Իրանն օրական  Հայաստան արտահանում է մոտ մեկ միլիոն խորանարդ մետր գազ: Ընկերության տնօրենը կարծում է, որ Նոր էլեկտրահաղորդման գծերի կառուցումը կարող է կարևոր գործոն դառնալ Հայաստան իրանական գազի մատակարարումները մեծացնելու համար:




Լրահոս