
Փետրվարի 7-ին, ժամը 12.45-ին ՏԿԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի պողոտայում` ստորգետնյա անցումի մոտակայքում գտնվող հարակից ժայռապատնեշից քարերը պոկվել, թափվել են ավտոճանապարհին և խոչընդոտում են երթևեկությանը. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը և ՃԿԱԿ ԱԻ արձագանքման խումբը: Պարզվել է, որ թափված քարերը ժայռապատնեշից չեն: Փրկարարները ճանապարհի երթևեկելի գոտուց հեռացրել են ընկած քարերը: