Արդեն հայտնել էինք, որ ԿԺԴՀ-ի կողմից բալիստիկ հրթիռ է արձակվել: Այս առնչությամբ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է ԿԺԴՀ-ի կողմից բալիստիկ հրթիռի արձակումը, որը խախտում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևերը և սրում իրավիճակը կորեական թերակղզու տարածաշրջանում»։