
Հունիսի 10-ին, ժամը 00.21-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 44/3 շենքի 4-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի բազկաթոռին հայտնաբերել են 1939 թ. ծնված Հ. Մանգասարյանի դին: