
Հունիսի 9-ին` ժամը 15.53-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ֆուչիկի փողոցի թիվ 12 հասցեում գտնվող մոտակա ոչ բնակելի շինության 4-րդ հարկի հատակին վատառողջ քաղաքացի է ընկած. անհրաժեշտ է փրկարարաների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները Կարինե Հակոբյանին (ծնվ.1956թ.) մոտեցրել են շտապօգնության մեքենային, ով հոսպիտալացվել է “Արմենիա” բժշկական կենտրոն: