Ամենատարածված սխալները, որոնք անում ենք սանրվածք ընտրելիս (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մազերը կնոջ զարդարանքն են, սակայն ոչ ճիշտ ընտրված սանրվածքը կարող է «չար կատակ խաղալ» և մի քանի տարի ավելացնել կամ խեղաթյուրել դիմագծերը:

Այս մի քանի սխալները կարելի է արագ ուղղել:

Սխալ №1. մազերի սխալ ընտրված գույն

Սա ամենատարածված սխալներից է, որը թույլ են տալիս թե՛ կանայք, թե՛ աղջիկները: Մազերի շատ մուգ կամ շատ բաց գույնը իրենց բացասական դերն են խաղում կերպարի ընտրության ժամանակ: Շատ մուգ գույնը մի քանի տարի է ավելացնում:

1

Սպիտակամորթ աղջիկներին խորհուրդ չի տրվում ներկել մազերը սառը երանգներով: Այդպես մաշկը հոգնած է երևում:

2

Կարմիր երանգները պրոբլեմային մաշկի հետ սարսափելի արդյունք են տալիս: Բոլոր թերությունները միայն ընդգծվում են:

3

Չափից դուրս վատ երանգները կարող են սազել անչափահաս աղջիկներին, սակայն ոչ էլեգանտ կնոջը:

4

Սխալ №2. մազերի շերտաներկում

Շատ կանայք թույլ են տալիս այս սխալը: Սակայն երբեմն նման սանրվածքը վուլգար տեսք կարող է հաղորդել:

5

Սխալ №3. մազերի ոչ ճիշտ երկարություն 

Չափից դուրս երկար մազերին անհնար է ծավալ հաղորդել քաշի պատճառով, իսկ կարճ մազերը սազում են միայն երիտասարդ աղջիկներին: Մեծ տարիքով կանանց համար մազերի լավագույն երկարությունը մինչև ուսերն է, ինչը կընդգծի բոլոր առավելությունները:

6

Սխալ №4. ճակատի մազափունջ

Եվս մեկ սխալ, որը թույլ են տալիս կանայք և աղջիկները: Կարճ մազափունջը դեմքը կոպտացնում է, իսկ երկարը կսազի նիհար դեմքին և ներդաշնակ տեսք կհաղորդի: Լավագույն տարբերակը՝ միջին հաստության մինչև հոնքերը հասնող ճակատի մազափունջն է:

7

Սխալ №5. «կոկորդիլոս» մազակալ

Այն հարմար է, սակայն ոճաբանները կարծում են, որ դրանք վատ ճաշակի նշան են: Այն կարելի է կրել տանը կամ լողափին արևարյուք ընդունելիս:

8




Լրահոս