
Հունիսի 10-ին հանրապետության գրեթե ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև ու ամպրոպ: Ինտենսիվ, առատ անձրևներ են հավանական արևելյան շրջաններում, հատկապես` Լոռիում և Տավուշում, այստեղ մեծ է նաև կարկուտի հավանականությունը: Տաթևում նույնպես պարբերաբար հնարավոր է անձրև և ամպրոպ: Իսկ արևմտյան շրջաններում, նաև Արարատյան դաշտում անձրևի հավանականություն կա օրվա 2-րդ կեսին: Հանրապետությունում տեղ-տեղ հնարավոր է սաստիկ քամի 20-22մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունիսի ցերեկը մի փոքր կնվազի: