Ակունք գյուղում ընտանիքի հայրը դանակահարել է կնոջն ու աղջիկներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունիսի 9-ին` ժամը 21:45-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ակունք գյուղում ամուսինը սպանել է կնոջը և դանակահարել երեխաներին: Ոստիկանության կայքը տեղեկացնում է, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 21։30-ի սահմաններում, 37-ամյա Աշոտ Գևորգյանը, տանը դանակով հարվածել և սպանել է կնոջը` 31-ամյա Անուշ Գասպարյանին, դանակով մարմնական վնասվածքներ է հասցրել դուստրերին` 12-ամյա Շողակաթ Գասպարյանին և 6-ամյա Մարիամ Գասպարյանին, որից հետո Ա. Գևորգյանը դանակով հարվածել է ինքն իրեն` ստանալով որովայնի առաջնային պատի կտրած ծակած վերք: 
Աշոտը, Շողակաթն ու Մարիամը տեղափոխվել են հիվանդանոց: Դեպքի վայրից առգրավվել է թվով 6 խոհանոցային դանակ: Աշոտ Գևորգյանը ձերբակալված է և գտնվում է հիվանդանոցում: Փաստի առթիվ Կոտայքի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:
Կատարվում է նախաքննություն:




Լրահոս