Էրդողանը մեղադրել է Պուտինին Սիրիան օկուպացնելու մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան չպետք է կրկնի այն նույն սխալները, երբ Սիրիան հրաժարվեց Սադամ Հուսեյնի ռեժիմը տապալելու համար կոալիցիային միանալու՝ ԱՄՆ-ի առաջարկից, փոխանցում է Bloomberg-ը:

«Մենք չենք ցանկանում կրկնել Սիրիայում այն նույնը սխալը, ինչն Իրաքում: Սիրիայում Թուրքիայի զինված ուժերը պատրաստ են ցանկացած հնարավոր իրավիճակի»,-ասել է Էրդողանը:

Նա նաև մեկնաբանել է Հալեպ քաղաքի պաշարման հետ կապված իրավիճակը: Bloomberg-ը նշում է, որ Սիրիայի կառավարական զորքերին քաղաքի պաշարման ժամանակ աջակցում են Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերը:

«Ի՞նչ եք դուք անում Սիրիայում: Դուք, ըստ էության, օկուպանտ եք»,-ասել է Էրդողանը՝ դիմելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան    




Լրահոս