
Այսօր՝ հունիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:20-ի սահմաններում Ահարոնյան փողոցում՝ ոստիկանութան Քանաքեռ-Զեյթունի հարևանությամբ, բախվել են 23-ամյա Վաղարշակ Հայրապետյանի վարած Lexus մակնիշի 35 RՕ 555 համարանիշի և 32-ամյա Շահեն Սարգսյանի վարած BMW X5 մակնիշի 02 TT 020 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է shamshyan .com-ը, վթարի հետևանքով BMW X5-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել թիվ 147 դպրոցի երկաթե ցանկապատին և մոտ 10 մետր հայտնվել դպրոցի մարզադաշտում: Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Վ