Փերվարի 7-ը համացանցում հայատառ գրելու օրն է: Նախաձեռնությունը մեկնարկել է 2012թ ի փետրվարի 5-ին ֆեյսբուքի օգտատեր Զոհրապ Եգանյանի կողմից արված մեկ գրառումից, որտեղ կոչ էր արվում փետրվարի 7 -ը հռչակել համացանցում հայատառ գրելու օր: Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն այսօր կայացած ասուլիսի ժամանակ նշեց, որ հայատառ գրելու առումով դրական զարգացում կա:
«Խնդիրը սկզբունքորեն անլուծելի է: Կան տեխնիկական խնդիրներ, մարդիկ ունեն հին անդրոիդներ, որոնք դժվարությամբ են մեսրոպատառացվում: Այդ տոկոսը գնալով նվազում է, քանի որ սարքերը մոդերնիզացվում են:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում: