Պատահարներ` Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 6-ին, ժամը 21.20-ին, Երևանի Կ. Ուլնեցու և Պարույր Սևակի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Սուբարո» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ, ինչից հետո «Սուբարո»-ն բախվել է լուսացույցին:

«Ֆոլքսվագեն»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 7-ին, ժամը 23.00-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Խուդյակով փողոցի թիվ 149 տան դիմաց բախվել է «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի:
«Նիսան»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն:
***

Փետրվարի 7-ին, ժամը 19.20-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2106»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 7-ին, ժամը 18.15-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջեռո ԻՕ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 70-րդ կմ հատվածում դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի մասից և շրջվել:

Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 7-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 96-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Աստրա» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 7-ին, ժամը 16.10-ի սահմաններում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 12-րդ կմ-ին բախվել է «Օպել-Օմեգա» մակնիշի ավտոմեքենայի:

«ՎԱԶ-2106»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 7-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Նոր Հաճն քաղաքի կամուրջ չհասած` գազալցակայանի մոտ, իրար են բախվել «ՎԱԶ-2106» և երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:

Պատահարի հետևանքով «Օպել»-ներից մեկի վարորդը, 3 ուղևորները և «ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 7-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցում ինքնավթարի է ենթարկվել, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 7-ին, ժամը 20.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ քառագլուխ մկանի սալջարդ, ուղեղի ցնցում՝ հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 7-ամյա տղա, որի հարազատները հայտնել են, որ մարմնական վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, Դիլիջանի թունել չհասած 1-ին կմ հատվածում` վթարի հետևանքով:

Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 7-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Իջևանի Երևանյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտնի համար նախատեսված անցումը հատող 27-ամյա քաղաքացուհու և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:

Կատարվում է քննություն:




Լրահոս