Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները, թմրանյութ պահելու կասկածանքով, Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ թաղամասի շենքերից մեկի բակից բերման են ենթարկել 1975 թ. ծնված Արմեն Պ.-ին և 1977 թ. ծնված Արման Պ.-ին:
Խուզարկությամբ Արմեն Պ.-ի մոտ գտնվող պոլիէթիլենային տոպրակում հայտնաբերվել է 1 լիտր տարողությամբ շիշ` մածուցիկ զանգվածով, «Պիրալգին» և «Դիմեդրոլ» դեղամիջոցների 2-ական դատարկ տուփ, «Լիդոկային» դեղամիջոցի 2 դատարկ սրվակ, 20 մլ տարողությամբ ապակյա դատարկ սրվակ, լուցկու 30 տուփ, բամբակի խծուծ՝ արնանման զանգվածով, և ներարկիչի ասեղ:
Արմեն Պ.-ն հայտարարել է, որ հայտնաբերվածները պատկանում են Արման Պ.-ին:
Արման Պ.-ն բացատրություն է տվել, որ շշի պարունակությունը թմրամիջոց է, որը Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ թաղամասի բնակարաններից մեկում պատրաստել է ինքը և մի մասը օգտագործել ներարկվելու միջոցով:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: