Հունաստանը մտադիր է «կամուրջ» դառնալ Եվրամիության և Իրանի միջև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունաստանն ունի Իրանի և Եվրամիության միջև էներգետիկ, տնտեսական և առևտրային «կամուրջ» դառնալու բոլոր շանսերը: Այս մասին հայտարարել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը, ով պաշտոնական այցով գտնվում է Իրանում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հունաստանի վարչապետը եվրոպացի առաջնորդներից առաջինն է, ով այցելում է Թեհրան պատժամիջոցների չեղարկումից հետո:

«Հունաստանը էներգետիկ, տնտեսական և առևտրային կամուրջ կդառնա Իրանի և Եվրամիության միջև»,-ասել է Հունաստանի վարչապետը Թեհրանի տեխնոլոգիական պարկ այցի ժամանակ:

Ինչպես հայտնում է Mega հեռուստաալիքը՝ Ցիպրասը նշել է, որ 2 երկրները կարող են համագործակցել տեխնոլոգիական և ինովացիոն, էներգետիկայի, առևտրի, մշակույթի և այլ ոլորտներում: Տեխնոլոգիական պարկի տնօրեն Մահդի Սաֆարանիան նշել է, որ Ցիպրասը Եվրոպայում ամենաանկախ առաջնորդն է:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան  




Լրահոս