
Բրիտանական բանակը պրակտիկայում մշակում է Ռուսաստանի հետ ՆԱՏՕ-ի տասնյակ հազարավոր զինծառայողների մասնակցությամբ հնարավոր կոնֆլիկտի սցենարը: Այս մասին ասվում է նախօրեին անգլիական մամուլում տարածված հրապարակումներում. գրում է «Մոսկվոսկի Կոմսոմոլեց»-ը:
Մասնավորապես, Daily Telegraph-ը նշում է, որ Հորդանանում նախապատրաստվող զորավարժությունները որևէ կապ չունեն ահաբեկչության դեմ պայքարի հետ: Պարբերականը գրում է, որ դրանք, ամենայն հավանականությամբ, հնարավոր ռազմական կոնֆլիկտի փորձ են:
Պարբերականի տեղեկությունների համաձայն՝ «Շամալ Սթորմ» զորավարժությունների շրջանակներում Լոնդոնը 1500 զինծառայող և հարյուրավոր զրահապատ մեքենաներ կուղարկի Հորդանան:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան