Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ իրականացված հսկողության արդյունքում նախորդ շաբաթ հայտանբերվել և վարչական արձանագրություններ են կազմվել 3 դեպքի մասով: Նույն ժամանակահատվածում հայտնաբերվել և ապամոնտաժվել է պոլիէթիլենային ծածկերով սահմանազատված 1 օբյեկտ և չգործող 8 կրպակ: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել աշխատանքները:
Չնախատեսված վայրերում կենցաղային, ինչպես նաև շինարարական աղբը թափելու դեպքերի հայտնաբերման ու կանխարգելման աշխատանքների հետ կապված էլ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ կազմվել է 43 վարչական արձանագրություն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ակտիվացնել այս ուղղությամբ տարվող աշխատանքները: