ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ պաշտոնական լրահոսից

Իհարկե, դժվար է կռահել, թե ինչ է զրուցում Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հետ, բայց անհերքելի է, որ նա հնարավորինս հաճոյանում է առաջին տիկնոջը: Թերեւս կարելի է նրան համարել իշխանահաճո հոգեւորական:

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ՝ ասեք, թե ինչպե՞ս է իրականացվում հաշվառում չունեցող կամ օտարերկրյա քաղաքացիների բժշկասոցիալական փորձաքննությունը:

Սամսոն Մելիքյան (69 տարեկան, թոշակառու)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ հաշվառում չունեցող անձինք կարող են ենթարկվել բժշկասոցիալական փորձաքննության՝ ներկայացնելով տեղեկանք փաստացի բնակության վայրից: Օտարերկրյա պետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունում կարող են անցնել բժշկասոցիալական փորձաքննություն, եթե տվյալ պետության հետ Հայաստանի Հանրապետությունն ունի համապատասխան միջպետական պայմանագիր:

«Էխո» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնում ենք, որ 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվառվել է 200.177 հաշմանդամություն ունեցող անձ, որն ընդհանուր բնակչության 6,6%-ն է: Հաշմանդամություն ունեցող անձանցից 96.616-ը կանայք են, 7.801-ը կամ 3,9 %-ը՝ երեխաներ, որոնցից 2426-ը՝ աղջիկներ: Ընդհանուր թվից 10.268-ը 1-ին խմբի հաշմանդամներ են, որը կազմում է ընդհանուր հաշմանդամություն ունեցող անձանց 5,1%-ը: 2-րդ խմբի հաշմանդամները 80.328-ն են (40,1%), 3-րդ խմբի հաշմանդամները՝ 101.780 (50,9%):

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ի՞նչ է անհատական հաշվառումը: Ի՞նչ է վերջինս ներառում:

Օվսաննա Հայրապետյան (58 տարեկան, լաբորանտ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Օ. Հայրապետյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ անհատական հաշվառումը ներառում է.
1. կենսաթոշակային ապահովագրության ենթակա անձի անհատական տվյալները բազայում գրանցելը՝ անհատական հաշիվ բացելը,
2. ապահովագրված անձի ապահովագրական ստաժի, աշխատավարձի, համակարգում հաշվառվելուց հետո ընկած ժամանակահատվածում նրա համար հաշվարկված, վճարված սոցիալական վճարների մասին տվյալներ հավաքելը եւ դրանք ապահովագրված անձի անհատական հաշվում ներառելը,
3. մինչեւ տվյալների բազայում գրանցվելը՝ ապահովագրված անձի ունեցած ապահովագրական (աշխատանքային) ստաժում հաշվառվող աշխատանքային կամ այլ գործունեության ժամանակահատվածների մասին տվյալներ հավաքելը եւ ապահովագրված անձի անհատական հաշվում ներառելը,
4. ապահովագրված անձին՝ նրա անհատական հաշվում արտացոլված տվյալների մասին անվճար տեղեկատվություն տրամադրելը:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Որպես հավելյալ տեղեկություն ավելացնենք, որ անհատական հաշվառման համակարգը հնարավորություն է ընձեռում յուրաքանչյուր անձի կենսաթոշակի գումարի չափը պայմանավորել ոչ միայն նրա ապահովագրական ստաժով, այլ նաեւ աշխատած տարիների ընթացքում կատարած սոցիալական վճարումներով: Այսինքն՝ աշխատողի համար անհատական հաշվառում իրականացնող կազմակերպություններում բացվում է անհատական հաշիվ, եւ նրա համար կատարված վճարները կուտակվում են տվյալ անձի անհատական հաշվում, որից հետագայում հաշվարկվում է կենսաթոշակի չափը: Ի դեպ, որքան մեծ լինի անհատական հաշվում կուտակված գումարի չափը, այնքան բարձր կլինի կենսաթոշակը:




Լրահոս