Ձնամաքրման աշխատանքներում ներգրավված են 103 միավոր մեքենասարքավորում և շուրջ 600 աշխատակից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ փետրվարի 7-ի երեկոյան մայրաքաղաքում սկսված ձյան տեղումներին զուգահեռ վարչական շրջաններում սկսվել և շարունակվում են գլխավոր ու երկրորդական փողոցների ձնամաքրման աշխատանքները, որոնցում ներգրավված են 103 միավոր մեքենասարքավորում և շուրջ 600 աշխատակից:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը համապատասխան ծառայություններին հանձնարարել է լինել ավելի օպերատիվ ոչ միայն փողոցների երթևեկելի հատվածների, այլև մայթերի, աստիճանավանդակների, բակային տարածքների և կանգառասրահների հարակից տարածքների ձնամաքրման ու ձնահեռացման հարցում: Հանձնարարվել է տնտեսվարողներին ևս մեկ անգամ հիշեցնել Երևանի ավագանու համապատասխան որոշումով հարակից տարածքների ձնամաքրման աշխատանքների կազմակերպման պարտավորության մասին՝ անբարեխիղճ տնտեսվարողներին էլ ենթարկել վարչական պատասխանատվության:




Լրահոս