Փետրվարի 8-ին Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանն աշխատանքային հանդիպում է ունեցել KfW բանկի երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Չատինյանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են «Համայնքային ենթակառուցվածքներ II փուլ 2» ծրագրի ժամկետի երկարացման և ներդրումային ուղղությունների ճշտման, ջրամատակարար ընկերությունների սպասարկման տարածքից դուրս մնացած 570 գյուղերի ջրամատակարարման խնդիրների, կոմիտեի համակարգում գույքի կառավարման և ներդրումների իրականացման գործակալություն ստեղծելու, ջրամատակարար ընկերություններում անկախ աուդիտի աուդիտորական ծառայության արդյունքներին առնվող մի շարք հարցեր:
Կոմիտեի նախագահն իր շահագրգռվածությունն է հայտնել հատկապես սպասարկման տարածքից դուրս մնացած համայնքների ջրամատակարարման ծրագրի շուտափույթ մեկնարկի և արդյունավետ իրականացման վերաբերյալ: Կողմերը անդրադարձել են նաև առաջիկայում ՊՄԳ շրջանակներում իրականացվելիք վարձակալի ընտրության մրցույթին, KfW բանկի կողմից ակնկալվող աջակցության խնդիրներին, ջրային ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրերին:
Քննարկված մյուս հարցերի շուրջ ևս գրաֆիկների ու գործողությունների ժամկետների ճշգրտում է արվել, պայմանավորվածություններ են ձեռք բերվել ծրագրերի ժամկետների պահպանման, արդյունքների ապահովման մեխանիզմների ուղղությամբ:
ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտե