
Չանքայի պալատում կայացել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի պաշտոնական ընդունելությունը, փոխանցում է Anadolu գործակալությունը:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը փոխանակվել են ձեռքսեղմումով և միմյանց ներկայացրել պատվիրակության անդամներին:
Գործակալությունը նշում է, որ պաշտոնական ընդունելությունից հետո Թուրքիայի վարչապետն ու Գերմանիայի կանցլերը Չանքայի պալատի պատշգամբից հիացել են Անկարայի տեսարժան վայրերով:
Գերմանիայի կանցլերն այցելել է նաև Անկարայում Աթաթուրքի դամբարան: Ակնկալվում է, որ Անգելա Մերկելը կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան