Air-Arabia low-cost ավիաընկերությունը մուտք է գործում Հայաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Air-Arabia low-cost ավիաընկերությունը հայտարարել է Արաբական Միացյալ Էմիրություններից Երևան թռիչքների մեկնարկի մասին։ Առաջին թռիչքը կիրականացվի օգոստոսի 19-ին։ 3 ժամ տևողությամբ թռիչքը կկապի Շարժա միջազգային օդանավակայանը Երևանի հետ։ Շաբաթվա ընթացքում կիրականացվի երկու թռիչք՝ երեքշաբթի ու ուրբաթ։ Տոմսի արժեքը կազմելու է 164-ից 185 ԱՄՆ դոլար։  Այս մասին հայտնում են Air Arabia ընկերությունից։ 
Հայաստանը արագ զարգացող տուրիստական ուղղություններից է, որտեղ կան բազմաթիվ հիանալի մշակութային ու պատմական վայրեր։ Երևանը միանում է արևելյան Եվրոպայում Air-Arabia մի շարք այլ ուղղություններին։ Երևանը կդառնա ընկերության 5-րդ նորաբաց ուղղությունը 2013-ի ընթացքում։ Ի դեպ, Air-Arabia-ն Հարավակովկայան երկրներից թռիչքներ իրականցնելու է միայն Հայաստանու




Լրահոս