Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հայտարարություն է տարածել` անդրադառնալով դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեին: Ընդ որում, փորձագիտական խմբի հայտարարությունը բավական կոշտ է եղել:
Հայտարարությունում ասվում է, որ սահմանադրական հանրաքվեն կազմակերպվեց առանց ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ հանձնարարականների ուղղությամբ որևէ նշանակալի քայլ կատարելու` ամրապնդելու համար ընտրական գործընթացի հանդեպ հասարակության վստահությունը»,- փաստում է ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ հանրաքվեի փորձագիտական խմբի վերջնական զեկույցը:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի արձագանքի շուրջ Armlur.am-ը զրուցեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հետ:
– Պարո՛ն Մինասյան, ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ-ը հրապարակել է հանրաքվեի վերաբերյալ իր վերջնական եզրակացությունը: Ինչպե՞ս կարձագանքեք հայտարարությանը:
– Հայտարարության մի քանի հատվածներ նաև նախկինում են ներկայացված եղել: Իրենք են նաև այն համոզմանը գալիս, որ դժվար է ի վերջո գնահատել` վերջնական արդյունքն ինչպիսին է: Բայց մի քանի հարցեր, որոնք մտահոգում են մեզ բոլորիս, ընտրացուցակներին է վերաբերում: Այստեղ կիսում եմ արտահայտված տեսակետը:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան