
Երևանի ավագանու “Բարև Երևան” խմբակցությունը տեղեկացնում է, որ 2013թ հունիսի 11-ին՝ ժամը 11:00-ին չի մասնակցելու Երևանի քաղաքապետի երդմնակալության արարողությանը:
Նույն օրը, նույն ժամին խմբակցության անդամները Ազատության հրապարակում հրավիրում են ասուլիս՝ Երևանի առաջնահերթ խնդիրների և ,Բարև Երևանե խմբակցության առաջիկա անելիքների վերաբերյալ:
Ասուլիսին հրավիրվում են քաղաքացիներ, Երևանի խնդիրներով շահագրգիռ խմբեր, հասարակական կազմակերպություններ:
Երևանի ավագանու “Բարև Երևան” խմբակցություն