Ինչպես հայտնի է, ԲՀԿ-ն որպես Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու առաջադրել է Մակար Եղիազարյանի թեկնածությունը:
Armlur.am-ի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը նշեց` ՀՀԿ-ական թեկնածուի անցնելու դեպքում իրենց հետագա մարտավարության հարցերը չեն քննարկել:
Վահան Բաբայանը համաձայն չէ հնչող այն քննադատությունների հետ, թե ՄԻՊ թեկնածուին պետք է որոշեր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության, ոչ թե պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովը:
Անդրադառնալով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի թեկնածությանը` Վահան Բաբայանը ընդգծեց. «Ես չեմ կարծում, որ քաղաքական գործիչը, որը այս կամ այն բևեռում ներկայացնում է իր քաղաքական տեսակետները, իհարկե, չպետք է ներգրավվի նման գործընթացների մեջ: Մարդու իրավունքների պաշտպանը պետք է լինի անաչառ և անկախ բոլոր թիմի քաղաքական խմբերից: Այս պարագայում շատ անհարմար է Զարուհի Փոստանջյանի թեկնածությունն այդ պաշտոնում, քանի որ նրան բոլորը գիտեն և գիտեն նրա քաղաքական դիրքորոշումը»:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում.
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան