Չպարզված պատկանելության ավիացիան ավիահարվածներ է հասցրել Լիբիայի Դերնա քաղաքում «Իսլամական պետության» դիրքերի ուղղությամբ. փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Afrigatenews կայքին:
Նշվում է, որ սա անհայտ ինքնաթիռների կողմից առաջին ավիահարվածները չեն:
Կայքում տեղակայված հաղորդագրության մեջ ասվում է, որ ավելի վաղ այդ նույն ինքնաթիռներն ավիահարվածներ են հասցրել Բաբ Թոբրուկում իսլամիստների դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով 2 խաղաղ բնակիչ և 2 զինյալ է զոհվել:
Նախօրեին Լիբիայի կոնգրեսը բողոք է ներկայացրել ավիացիայի գործողությունների դեմ, որի հետևանքով խաղաղ մարդիկ են զոհվել. փոխանցում է Libya Observer-ը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան