ԵԱՀԿ զեկույցը տեղավորվում է տրամաբանության մեջ. դիտողություններ, իհարկե, կային և պետք է լինեին. Մարգարիտ Եսայան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հայտարարություն է տարածել` անդրադառնալով դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեին: Ընդ որում, փորձագիտական խմբի հայտարարությունը բավականին կոշտ է եղել:

Հայտարարությունում ասվում է, որ սահմանադրական հանրաքվեն կազմակերպվեց առանց ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ հանձնարարականների ուղղությամբ որևէ նշանակալի քայլ կատարելու` ամրապնդելու համար ընտրական գործընթացի հանդեպ հասարակության վստահությունը»,- փաստում է ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ հանրաքվեի փորձագիտական խմբի վերջնական զեկույցը:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի արձագանքի շուրջ Armlur.am-ը զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանի հետ, ով սահմանադրական հանրաքվեի քարոզչության շրջանակներում մասնակցել է նաև «Այո/Ոչ» ռեալիթի շոուին:

– Տիկի՛ն Եսայան, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հանրաքվեի վերաբերյալ հայտարարություն է տարածել: Այս առումով ձեր դիրքորոշումն ինչպիսի՞ն է:

– Դիտողություններ, իհարկե, կային և պետք է լինեին: Որևէ նորություն ասած չեմ լինի, եթե ասեմ, որ որևէ հանրաքվե կամ ընտրություն բացարձակ անթերի, հնարավոր չէ, որ անցնի: Դիտողությունները տեղավորվում են այն շրջանակում, որն ինձ բավարարեց, որովհետև յուրաքանչյուր դիտողություն ներկայացված էր կոնկրետ թաղամասերի վերաբերյալ, և որպես գրագետ դիտորդներ` նրանք ասում են, որ մեկ կամ երկու տեղամասերում դիտարկել են երևույթները:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում.

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս